2012-ին տպագրվել է 2000-ից ավելի անուն գիրք և՛ ՀԳՄ-ի, և՛ պետական աջակցությամբ, ինչպես նաև մասնավոր հովանավորությամբ: Տպագրված գրքերի 15 տոկոսը գեղարվեստական գրականություն է:
Ավարտվեց Մ-4 Երևան – Սևան –Դիլիջան - Իջևան միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի թունելի հյուսիսային մուտքից դեպի Դիլիջան քաղաքի ավտոկայան տանող 13 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգումը, որը սկսվել էր 2012թ. օգոստոսին։
Ճանապարհը սկսվում է Դիլիջանի թունելից եւ ձգվում մինչեւ քաղաքի կենտրոն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս. թ. դեկտեմբերի 21-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Հակոբյանց փողոցի, Արզումանյան փող. 16-34, Շինարարների փող. 15/2, Սիսակյան փող. 18-22 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ առաջիկայում նախատեսված է «Ազատություն» կուսակցության համագումարը, ու շատ հնարավոր է` իր թեկնածությունն առաջադրվի նախագահական ընտրություններում:
Ամանորյա օրերին ստամոքսի խանգարումներից և հնարավոր թունավորումներից զերծ մնալու համար, առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս քիչ օգտագործել տարբեր և բազմազան սննդամթերքներ:
Երբ տգետներն ու սանձարձակներն են պետությանդ օրենսդիր մարմինը ներկայացնում, երբ հայհոյախոսությունը դառնում է նրանց «էթիկայի» անբաժան մասը, երբ նրանք մշտապես «օրենքից դուրս» են, ես ինձ անապահով եմ զգում իմ երկրում, որտեղ պիտի շարժվել թոխմախիմհերների ընդունած օրենքներով:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները։ Որոշման ընդունումը թելադրված է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, ըստ որի պետբյուջեի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 45 օրվա ընթացքում կառավարությունը սահմանում է պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները։
Դեկտեմբերի 20-ին` ժամը 10.00-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում, Ալավերդիում, Աշտարակում, Ապարանում, Թալինում, ձյուն է տեղում: Արմավիրի, Գորիսի, Թալինի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ եվրոպական երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Պորտուգալիան, Մեծ Բրիտանիան, պահանջել են Իսրայելից անհապաղ դադարեցնել պաղեստինյան բռնազավթված տարածքների բնակեցման գործընթացը։
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...